Tandem
102 Episodes
Երևանում և ամբողջ Հայաստանի տարածքում գործող Կազումյանների ընտանիքի կողմից վերահսկվող հանցավոր աշխարհը
ծաղկում է։ Ընտանիքի ղեկավար Սեմ Կազումյանը հանցավոր աշխարհում մեծ համբավ ու հեղինակություն ունի և անխնա
ոչնչացնում է իր թշնամիներին։ Ավագ որդին՝ Վիգենը, գնում է հոր ճանապարհով, իսկ կրտսեր որդին՝ Գևորգը, լավ սովորում է և
չի ուզում որևէ կապ ունենալ հանցավոր ընտանիքի հետ։
Սեմի դուստրը՝ Սոնան, զբաղվում է օրինական բիզնեսով և նույնպես կապված չէ ընտանիքի
հանցավոր գործունեության հետ։ Սեմի կինը՝ Սաթենը, ամուր դիրք է զբաղեցնում ընտանիքում և
մեծ ազդեցություն ունի ամուսնու և որդիների վրա, համարվում է ընտանիքի «գորշ կարդինալը»։
Կազումյանների ընտանիքի հեղինակությունը հայտնվում է լուրջ հարվածի տակ, երբ Ավոն՝ ԱՄՆ-
ից ժամանած ազդեցիկ քրեական հեղինակությունը, վերադառնում է Հայաստան՝ փնտրելու կորած
որդուն, ով, ինչպես հետագայում կպարզվի, սպանվել է Կազումյանների ձեռքով։ Ավոն շատ արագ
իր շուրջն է համախմբում համակիրներին և պատրաստվում է պատերազմել Կազումյանների դեմ։
Սեմը դիմում է ամենաստոր մեթոդների՝ Վարդանին կանգնեցնելու համար։ Ոստիկանությունը՝
Հատուկ գործողությունների վարչության գնդապետ Բորոյանի գլխավորությամբ, անզոր է
Կազումյանների ազդեցության դեմ։ Հատուկենտ վկաները կամ անհետանում են, կամ սպանվում։
Նախկինում արված բոլոր փորձերը՝ Կազումյանների ընտանիքում հատուկ գործակալ ներդնելու
ուղղությամբ, ձախողվել են։
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ոստիկանությունը որոշում է Սեմի ընտանիքում ներդնել հմուտ
ոստիկան Արմանին։ Արմանը պատրաստ է իր վրա վերցնելու այդ բարդ
պատասխանատվությունը՝ հստակ գիտակցելով, թե ում և ինչի հետ ունի գործ, և որ իր
ցանկացած սխալի գինը կարող է լինել մահը։
-
26:08Episode 1
Tandem 2 Episode 26 - Տանդեմ 2 սերիա 26
Episode 1
-
30:29Episode 2
Tandem 2 Episode 27 - Տանդեմ 2 սերիա 27
Episode 2
-
31:34Episode 3
Tandem 2 Episode 28 - Տանդեմ 2 սերիա 28
Episode 3
-
30:30Episode 4
Tandem 2 Episode 29 - Տանդեմ 2 սերիա 29
Episode 4
-
34:56Episode 5
Tandem 2 Episode 30 - Տանդեմ 2 սերիա 30
Episode 5
-
Tandem 2 Last Episode 31 - Տանդեմ 2 վերջին սերիա 31
Episode 6