The Last Witness - Official Trailer (Վերջին վկան)
The Last Witness
•
1m 54s
Ալեքսը տաղանդավոր կիբերհաքեր է, ով համարվում է ոլորտի
անգերազանցելի մասնագետ: Նա ապրում է շքեղ կյանքով, նշանված է ու պատրաստվում է
իր կյանքի ամենակարևոր օրվան՝ հարսանիքին:
Պատմությունը սկսվում է հարսանիքից երկու օր առաջ, երբ նա վերջին անգամ գործարքն
անելիս անսպասելի կալանավորվում է. եթե մեղքն ապացուցվի, նրան սպառնում է
տասնչորս տարի ազատազրկում:
Փաստաբանն ասում է, որ ոստիկանությունը Ալեքսի դեմ ոչ մի ապացույց չունի,
բացառապես վկայի, ով հանդիսանում է օֆիսի հավաքարարը:
Եթե վկան չխոսի, Ալեքսն ազատ կարձակվի… վկային լռեցնելու մի տարբերակ կա.
Համաձայն կալիֆոռնիայի օրենքի` ամուսիններն իրար դեմ չեն կարող ցուցմունք տալ: Դա է
Ալեքսի ազատության գինը: Սակայն այս ձևական ամուսնությունը դառնում է իրական մի
փորձություն, հատկապես երբ նա չի հրաժարվում սիրելիից՝ Սոնայից ու ամեն ինչ անում է,
որ նա իրականությունը չիմանա: Մի կողմից դատախազության աշխատակիցները, մյուս
կողմից՝ հարսնացուի ընտանիքը, նրան ուշի ուշով հետևում են, ու նա հայտնվում է
անընդհատ սրվող, զավեշտալի ու երբեմն՝ վտանգավոր իրավիճակներում, որոնք պահանջում
են հնարամտություն ու արագ լուծումներ։
«Վերջին վկան» ռոմանտիկ կինոկատակերգություն է՝ լի զավեշտալի իրավիճակներով ու
հետաքրքիր լուծումներով:
Դերերում՝
Վաչե Ամարյան
Աննա Մանուչարյան
Ալեքսանդր Խաչատրյան
Լիլիթ Միհրանյան
Գևորգ Վարդանյան
Նարեկ Մելիքյան
Իվան Մովսիսյան
Չուկո
Գայանե Վարդանյան
Էմմա Շաբոյան
Նուշիկ Մարգարյան
Նատալի Դավթյան
Արսեն Պետրոսյան
Սցենարի հեղինակ՝ Անուշ Պետրոսյան
Ռեժիսոր՝ Արտյոմ Հարությունյան
Օպերատոր՝ Արթուր Սեթյան
Հնչյունային ռեժիսոր՝ Արթուր Գևորգյան
Ալեքս Պետրոսյան
Գրիմյոր
Էլեն Թումասյան
Պրոդյուսեր ՝
Անուշ Պետրոսյան