Taxi Taxi
16 Episodes
ՏԱՔՍԻ ՏԱՔՍԻ
Սիթքոմի գլխավոր հերոսը՝ Հոպոն 45-ամյա փորձառու տաքսու վարորդ է, ով վերջին 3 տարիների ընթացքում ապրում է երկակի կյանք՝ ամուսնացած լինելով երկու տարբեր կանանց հետ։ Այս ամենը սկսվել է պատահաբար, երբ նա ծանոթացել է Անիի հետ։ Չկարողանալով ընտրություն կատարել՝ Հոպոն որոշել է ապրել երկու զուգահեռ կյանք։ Օրվա 12 ժամը Հոպոն աշխատում է որպես տաքսիստ, իսկ մյուս 12 ժամը՝ որպես առաքիչ։ Այս երկակի աշխատանքը նրան օգնում է ավելի հեշտ բացատրել իր բացակայությունները երկու ընտանիքներում։
Ամեն բան սակայն գլխիավայր շուռ է գալիս, երբ մի օր Հոպոն անսպասելիորեն խառնվում է փողոցային միջադեպի մեջ՝ պաշտպանելով տարեց մի կնոջ գողերից։
Հոպոն մշտապես հայտնվում է նոր խնդիրների ու զավեշտալի դրվագների մեջ: Հոպոյի միակ օգնականը՝ իր լավագույն ընկեր ու հարևան Ստյոպան է, ով անընդհատ ստիպված է օգնել նրան՝ խճճվելով նրա բազմաթիվ սուտ պատմությունների մեջ։ Մինչ Հոպոն փորձում է թաքցնել ճշմարտությունը՝ ստեղծելով նորանոր կոմիկական իրավիճակներ, երկու կանայք էլ սկսում են կասկածել ու ինքնուրույն հետաքննություն անցկացնել: Յուրաքանչյուր սերիա ներկայացնում է առանձին կատակերգական դեպքեր, որոնք հագեցած են բուռն ծիծաղով և զավեշտալի դրվագներով։
Պրոդյուսերներ՝ Դավիթ Թադեւոսյան, Բեն Ավետիսյան, բեմադրող օպերատոր՝ Միհրան Ստեփանյան,բեմադրող ռեժիսոր՝ Դավիթ Թադևոսյան
Դերասաններ՝ Դավիթ Թադևոսյան, Նարեկ Ներսիսյան, Աստղիկ Խաչատրյան, Էվելինա Էդուարդս, Արմինե Պողոսյան, Գրիշա Հակոբյան,
Արամ Մխիթարյան, Սերգեյ Մսրլյան։
-
29:24Episode 1TAXI-TAXI Episode 01
Episode 1
-
37:31Episode 2TAXI-TAXI Episode 02
Episode 2
-
36:59Episode 3TAXI-TAXI Episode 03
Episode 3
-
39:16Episode 4TAXI-TAXI Episode 04
Episode 4
-
37:36Episode 5TAXI-TAXI Episode 05
Episode 5
-
37:34Episode 6TAXI-TAXI Episode 06
Episode 6
-
31:44Episode 7TAXI-TAXI Episode 07
Episode 7
-
31:46Episode 8TAXI-TAXI Episode 08
Episode 8
-
43:17Episode 9TAXI-TAXI Episode 09
Episode 9
-
26:34Episode 10TAXI-TAXI Episode 10
Episode 10
-
27:27Episode 11TAXI-TAXI Episode 11
Episode 11
-
28:26Episode 12TAXI-TAXI Episode 12
Episode 12
-
24:02Episode 13TAXI-TAXI Episode 13
Episode 13
-
27:52Episode 14TAXI-TAXI Episode 14
Episode 14
-
28:45Episode 15TAXI-TAXI Episode 15
Episode 15
-
33:54Episode 16TAXI-TAXI Episode 16
Episode 16