SOS 911
1 Episode
Sos 911
Գլխավոր պրոդյուսեր՝ Սոս Կարապետյան, սցենարիստ՝ Անի Մաղաքյանը, գլխավոր
ռեժիսոր՝ Հարութ Շատյան, ռեժիսոր՝ Անի Միսակյան, տնօրեն՝ Ռոզի Սանդոյան, տնօրենի
օգնական՝ Ստելլա Ավետիսյան, գլխավոր օպերատոր՝ Արման Պետրոսյան, օպերատոր՝
Արթուր Սեթյան, հնչյունային ռեժիսոր՝ Էդգար Այունց, ադմինիստրատոր՝ Աննա
Նուրիջանյան, դիմահարդար՝ Էլլեն Թումանյան, ֆիլմի և հագուստի նկարիչ՝ Իննեսա
Սևունց, նկարչի օգնական՝ Մայա Հակոբյան։
Ֆիլմի սաունդթեյքը կատարում է սիրված երգիչ Մարտին Մկրտչյանը, երաժշտության և
խոսքերի հեղինակ՝ Ռաֆֆի Ալթունյան, ֆիլմի կոմպոզիտոր՝ Արման Պարսամյան,
մոնտաժը՝ M2/Էմ 2/ փրոդաքշնի։
Գլխավոր դերերում են՝ Սոս կարապետյանը, Էվելինա Էդվարդսը, Աշոտ Ղազարյանը,
Արմինե Պողոսյանը, Աննա Մանուչարյանը, Վարդգես Բարսեղյանը, Գայանե Ասլամազյանը,
Դավիթ Մարտիրոսյանը, Լուսինե Գասպարյանը, Աննա Գևորգյանը, Սոնա Կարապետյանը,
Արմեն Պետրոսյանը, Արսեն Պետրոսյանը, Ռոբ Հարությունյանը, Վրույր Թադևոսյանը,
Դավիթ Գուլղազարյանը և շատ ուրիշ սիրված դերասաններ։
16 մասից բաղկացած Sos 911 կատակերգությունն ունի մեծաքանակ դերասանական
կազմ՝ օժտված պրոֆեսիոնալ տաղադով։ Ֆիլմը հագեցած է բուռն հումորով ու վարակիչ
ծիծաղով։ Սիթքոմն ունի շատ զվարճալի սյուժե, բայց և միառժամանակ պարունակում է
ռոմանտիկական սյուժետային գծեր և ունի խորիմաստ սցենար, այստեղ հումորի տակ
թաքնված է նաև ընտանիքին ու սիրելի մարդկանց նվիրված լինելու գաղափարը։ Լոս
Անջելեսի հայկական համայնքում հայտնի երգչուհին հայտնվում է բարդ իրավիճակում:
Երկրպագուները նրան լուսանկարում են իր ամուսնացած պրոդյուսերի հետ։ Ամեն ինչ
վտանգված է։ Սկանդալային լուսանկարի մեջ պատահական հայտնված գլխավոր հերոսին
՝ ծառայություն մատուցողին՝ հենդմենին ֆիլմում սպասվում են մեծ փորձություններ:
Հենդմենը հայտվում է զվարճալի իրավիճակների մեջ։
-
51:01Episode 1SOS 911 - Episode 1
Episode 1