One of Us - Մեզանից մեկը
1 Episode
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ռոբերտ Օղլախչյանն է, սցենարիստը Զոհրապ Բեկ
Գասպարենցն է, ռեժիսոր եւ օպերատոր՝ Վահե Մարգարյան, գծային պրոդյուսեր՝ Լիդա
Առաքելյան, հնչյունային ռեժիսոր՝ Տիրան Հայրապետյան, ադմինիստրատոր՝ Երանուհի
Վարդերեսյան, լուսային օպերատոր՝ Վահագն Մաթեւոսյան, դիմահարդարում՝ Աննա
Պետրոսյան, վարսահարդարում՝ Վիկա Գասպարյան, մոնտաժը՝ M2 Production-ի։
Գլխավոր դերերում՝ Էնջել Մարտիրոսյան ու Ալբերտ Դիլոյան։
Ֆիլմում նկարահանվել են սիրված դերասաններ՝ Չուկոն, Լիլի Վարդանը, Լիկա
Կոստան, Անդրանիկ Մուտաֆյանը, Զարեհ Գասպարյանը, Իվետա Եդիգարյանը,
Դավիթ Սարգսյանը, Շողեր Գրիգորյանը, Աշոտ Ղազարյանը, Շողեր Ջալալյանը, Աշոտ
Եդիգարյանը, Անի Գրիգորյանը, Զոհրաբ Բեկ Գասպարենցը, Վանուշ Վելիկին, Արտ
Չեբեյանը, Գայանե Վարդանյանը, Նարինե Չիլինգարյանը, Գեւորգ Սարգսյանը,
Երանուհի Մելիքյանը, Վարդան Նիկողոսյանը, Արմինե Արմենակյանը, Ժորիկ
Ռուստամյանը, Ալեքս Տեր-Հովսփեյանը, Լեւոն Հակոբյանը, Անաստաս Փիլիպոսյանը,
Կարեն Աբգարյանը, Ալեքս Սահակյանը:
Մեզանից մեկը հեռուստաֆիլմն անդրադառնում է շատ խորը եւ բավականին
հետաքրքիր մի թեմայի՝ թմրանյութերից կախվածության եւ ալկոհոլի դեմ պայքարին եւ
ունի դաստիարակչական նպատակ։
ֆիլմն շոշափում է մի նուրբ գաղափար. այն կոչ է ետ դառնալու դաժան չարիք
հանդիսացող իրականությունից ՝ թմրամոլությունից։
Մեզանից մեկը ֆիլմը կյանքի դաս է նրանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով
շեղվում են կյանքի ճիշտ ուղուց։
Ֆիլմը նաեւ սիրո հույզերի, մեծ կամքով երազած նմատակներին հասնելու մասին է:
-
30:47Episode 1One of Us - Episode 01
Episode 1