Luse
1 Episode
Լուսէ
Գլխավոր պրոդյուսեր՝ Ռոբերտ Օղլախչյան, պրոդյուսեր՝ Աշոտ Տեր-Մաթևոսյան,
սցենարիստներ՝ ՝ Հասմիկ Մանգասարյան և Դիանա Մարդանյան, ռեժիսոր՝ Արսեն
Թովմասյան։
Դերակատարներ՝ Էլեն Սաֆարյան, Նորիկ Առուստամյան, Սոֆյա Պողոսյան, Աշոտ Տեր-
Մաթևոսյան, Թամար Գևորգյան, Դավիթ Հակոբյան, Մուրադ Նադիրյան, Էլեն Ղալեչյան,
Ալեն Բոջուկյան, փոքրիկ հերոսուհի՝ Արփեն Թոփալյան։
<<Լուսէ>> բազմասերիանոց հեռուստաֆիլմը հայրենասիրության մասին է, արատավոր
երևույթների ՝ հայրենքի դավաճանության, թրաֆիքինգի դեմ պայքարի։
Կռվի դաշտում դավաճանության հետևանքով զոհվում են շատ զինվորներ։ Ալեքի ընկերը
՝ Կարենը ծանր վիրավորում է ստանում, Ալեքը վրա է հասնում, որ փորձի օգնել ընկերոջը,
սակայն ընկերը հասցնում է ասել երկու բան, որ իրենք դավաճանության զոհ են դարձել,
ու որ Ալեքը պետք է ստանձնի իր փոքր քրոջ խնամքը։ Նույն պահին պայթյուն է տեղի
ունենում, Կարենը փրկելով ընկերոջ կյանքը՝ մահանում է, իսկ Ալեքը կորցնում է
գիտակցությունը։ Նույն պահին Ալեքի ընկերոջ՝ Կարենի տատիկը մահանում է 9-ամյա
թոռնուհու աչքի առաջ՝ միայնակ թողնելով երեխային։
Օրեր անց Ալեքը ուշքի է գալիս հիվանդանոցում։ Այդ ընթացքում Ալեքը գնում է գյուղ ՝
կատարելու ընկերոջ վերջին ցանկությունը։ Պարզում է, որ երեխայի տատիկը մահացել է և
երեխային տեղափոխել են մանկատուն։ Ալեքը իմանում է, որ Լուսեն փախել է մանկատնից։
Ալեքի փնտրտուքներին զուգահեռ ներկայացվում է փողոցում հայտնված Լուսեի ծանր ու
դժվարին վիճակը։ Աղջիկը հայտնվել է մարդկանց ձեռքին, ովքեր շահագործում են
երեխաներին՝ ստիպելով մուրացկանություն անել, գողությամբ զբաղվել։