Colonel SOS

Colonel SOS

2 Episodes

Ֆիլմի հերոսը Հայաստանի հանրապետության և Արցախի ազգային հերոսն է, ով լուրջ
պատճառ ունենալով, ստիպված ժամանակավոր տեղափոխվում է Ամերիկայի Միացյալ
Նահանգներ: Ժամանակին հանուն հայրենիքի համար կռված հերոսը այստեղ պատերազմի
է դուրս գալիս այս անգամ ոչ թէ ուժով ու զենքով, այլ մեծ հայրենասերին բնորոշ
մտածելակերպով՝ բարձր դասելով ազգային արժեքները:
Ուրիշ երկրում ոչ փողը և ոչ էլ հարստությունը գնդապետ Սոսին երբեք չեն գայթակղում,
քանի որ նա իսկական հերոս է, իր հայրենիքին ու ընտանիքն նվիրված անձնավորություն, ով
անցել է բազում փորձություններ ու դժվարություններ, բայց երբեք չի ընկճվել, որովհետև
սիրում է իր հայրենի երկիրը ու այնտեղ է տեսնում իր ընտանեկան երջանկությունը: Նրա
կյանքի գլխավոր նշանաբանն է նվիրվել հայրենիքին ու ընտանիքին, և իսկական հերոսը
որտեղ էլ գտնվի, մնում է հերոս: Գնդապետ Սոսը, կապված լինելով իր հայրենիքի հող ու
ջրին, ի վերջո վերադառնում է հայրենիք՝ ընտանիքն ամուր պահելու ու ազգային
արժեքները պահպանելու համար:
Գլխավոր պրոդյուսեր՝ Սոս Կարապետյան, ռեժիսոր՝ Հարութ Շատյան, երկրորդ ռեժիսոր՝
Անի Միսակյան, սցենարը Անի Մաղաքյանի, կոմպոզիտոր Ռաֆֆի Ալթունյան:
Դերասաններ՝ Սոս Կարապետյան, Անժելա Սարգսյան, Գայանե Ասլամազյան, Արմինե
Պողոսյան, Գնել Ուլիխանյան, Լուսինե Գասպարյան, Անահիտ Ադիկյան, Դավիթ
Մարտիրոսյան:

Colonel SOS