13 Seconds
9 Episodes
13 Վայրկյան
Գլխավոր պրոդյուսեր՝ Ռոբերտ Օղլախչյան, ռեժիսոր՝ Հովհաննես Ղազարյան,
գեղարվեստական ղեկավար ու պրոդյուսեր՝ Սերգեյ Հայրապետյան, սցենարի
հեղինակ՝ Նարեկ Ավագյան, երկրորդ ռեժիսոր Ալեկս Պետրոսյան:
Գլխավոր դերասաններ՝ Մկրտիչ Արզումանյան և Լիանա Վանոյան:
Դերերում՝ Իշխան Ղարիբյան, Սարգիս Մանուկյան, Մարտին Բաբախանյան,
Անդրանիկ Հակոբյան, Մուրադ Նադիրյան, Մկրտիչ Քեբաբչյան, Ջուլիետտա
Ստեփանյան, Օլյա Հակոբյան և ուրիշ սիրված դերասաններ:
<<13 Վայրկյան>> կատակերգության գլխավոր հերոսուհին՝ քննիչ Մոնիկան,
իր գործընկեր Սերոբի հետ արդեն երկար ժամանակ աշխատում է թմրանյութերի
ամենամեծ ներմուծողին բացահայտելու ուղղությամբ: Սակայն հերթական
հանցանքը բացայտելու Մոնիկայի ջանքերը կարծես թե ապարդյուն են, քանի որ
Սերոբին ուզում են վերացնել, և Մոնիկան դիմում է Մայիսի օգնությանը, ով
համակարգի լավագույն կրիմինալներից մեկն է, նախկին սպա, որը այժմ չի
աշխատում: Մայիսը նախկինում ստացացած կանտուզիայի պատճառով երբեմն-
երբեմն կորցնում է իրականության զգացումը, և այն տևում է ընդամենը 13
վայրկյան: Այդ պահերին Մայիսը մեկ մոռանում է ամեն ինչ, մեկ ընկնում է այլ
իրականություն և նրա աչքին անցորդները կարող են երևալ որպես նախկին
օպերացիայի հանցագործներ, երբեմն Մայիսը ոչ մեկի չի ճանաչում և
պարզապես թաքնվում է երևակայական կրակոցներից: Սակայն դա չի
խանգարում գործի մեջ 2 միավորված մարդկանց՝ Մոնիկային և Մայիսին՝
բացահայտելու հանցագործության մեղավորներին, որի ետևում կանգնած են
կրիմինալ աշխարհի մարդիկ: Եվ այս ամենը տեղի է ունենում ծիծաղաշարժ ու
զավեշտալի պատմությունների արդյունքում:
-
30:34Episode 113 Seconds - Episode 01
Episode 1
-
28:29Episode 213 Seconds - Episode 02
Episode 2
-
27:56Episode 313 Seconds - Episode 03
Episode 3
-
30:51Episode 413 Seconds - Episode 04
Episode 4
-
26:58Episode 513 Seconds - Episode 05
Episode 5
-
26:01Episode 613 Seconds - Episode 06
Episode 6
-
26:03Episode 713 Seconds - Episode 07
Episode 7
-
28:27Episode 813 Seconds - Episode 08
Episode 8
-
24:50Episode 913 Seconds - Episode 09
Episode 9